«Միացյալ Ադրբեջան» եզրույթն Ադրբեջանում ընդգրկված է ոչ միայն կրթական, այլեւ մի շարք քաղաքական կուսակցությունների ծրագրերում։ Չնայած «ամբողջական հայրենիքի» սահմանները վերջնականապես ճշտված չեն, սակայն «Միացյալ Ադրբեջան» ասելով մեր հարեւանները հասկանում են ներկայիս Ադրբեջանը գումարած՝

ա) Արցախի Հանրապետության տարածքը
բ) Հայաստանի Հանրապետությունը, որը մեր հարեւանների հիվանդ երեւակայությամբ համարվում է որպես Արևմտյան Ադրբեջան
գ) Հարավային Ադրբեջանը, որն ընդգրկում է Իրանի Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Զանջան ու Արդաբիլ ոստանները
դ) Ջավախքը, Բորչալին - ընդգրկում է Վրաստանի Հանրապետության հարավը
ե) Դերբենտը - Դերբենտի մարզ, Դաղստան, Ռուսաստանի Դաշնություն
զ) Սուրմալուն
 (Ադրբեջանում շատերի համար «պատմական հայրենիքի» անբաժան մաս է նաեւ Կարսի շրջանը):

 

 

 



Այսպիսով, մեր հարեւանները տարածքային պահանջներ են ներկայացնում բոլոր հարեւաններին: Գաղտնիք չէ, որ թշնամանքի ու ատելության ողջ զինանոցն ուղղված է Հայաստանի ու Իրանի դեմ եւ այդ քաղաքականությունը ջերմ աջակցության է արժանանում ավագ եղբոր՝ Թուրքիայի կողմից: Վրաստանի հանդեպ, վրաց իշխանությունների անտարբեր, իսկ երբեմն նաեւ խրախուսող քաղաքականության պայմաններում, կիրառվում է խաղաղ ճանապարհով այդ երկրի թյուրքացման հետեւողական ծրագիր: 

 

 



Ի դեպ, թյուրքալեզու ազերիների թիվն Իրանում հասնում է շուրջ 25 միլիոնի ու թեեւ նրանք էթնիկ ընդհանրություն չունեն մեր արեւելյան հարեւանի հետ, այնուամենայնիվ Ադրբեջանում նրանց համարում են իրենց ազգակիցները, Թուրքիայում 5-6 միլիոն քաղաքացի իրեն համարում է ադրբեջանցի, իսկ հարեւան Վրաստանում վերջիններիս թիվն անցնում է 600 հազարից, թեեւ տարբեր աղբյուրներ այդ թիվը հասցնում են մինչեւ 900 հազարի: 



Մի բան հստակ է, որ թյուրքական օղակի մեջ հայտնված Հայաստանն ու համայն հայությունը երբեք զգոնությունը թուլացնելու իրավունք չունի: Ժամանակն է մտածել ոչ թե սեփական գրպանների պարունակության ու թալանի, այլ երկիրը տնտեսական ծանր վիճակից հանելու եւ սպասվող փորձություններից պատվով ու հաղթանակով դուրս գալու մասին: 





Հայե՛ր, գիտե՞ք, որ