Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն հայտարարել է, որ անվտանգությունը Եվրոպայում պետք է կառուցել Ռուսաստանի հետ միասին' ընդգծելով, որ Արևմուտքը Եվրոպայի անվտանգությունը ցանկանում են տեսնել Ռուսաստանի հետ միասին և ոչ թե Ռուսաստանի դեմ:

 

 

Միաժամանակ սակայն, տիկին կանցլերը մտավախություն է հայտնել, որ Կիևում տեղի ունեցած բանակցություններից հետո դեռ պարզ չէ, թե ինչ հաջողություններ կունենան: Հետաքրքրականն այն է, որ Անգելա Մերկելը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և վերահաստատել է, որ Գերմանիան կողմնակից է Մեծ Եվրոպայի' Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն:

 

 

Արման Գրիգորյան