Ինչպես տեղեկացանք քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից, 2015 թվականի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:


Մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր (69 384 ուղևոր' 2014-ի հունվարին), ժամանողներինը' 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ի հունվարին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ (6 763 մարդ 2014 թվականի հունվար ամսվա դիմաց):

 

 

Լիլիա Գրիգորյան