Ավստրալացի գիտնականները պարզել են շաքարի և ճարպի բարձր պարունակությամբ մթերքների և իմացական ունակությունների միջև կապը: Փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ դիետա պահպանելուց հետո առնետների հիշողությունը վատացել է: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Հետազոտության ղեկավար Մարգարեթ Մորրիսը հայտարարել է, որ ունակությունների նման արագ անկումը զարմացնում է: Բորբոքում է նկատվել հիպոկամպում, որը պատասխանատու է հիշողության ձևավորման և պահպանման համար: Հենց այս երևույթն է այս կապի հիմքում:
Երևույթը նկատվում է նաև մարդկանց մոտ, մասնավորապես մարդկանց մոտ նվազում են ուղեղի կատարողական գործողությունները: Այս փոփոխությունները նկատվում են վատ ուտելիքով սնվելու արդեն 5-րդ օրը: