Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանում կառուցեց մեծությամբ աշխարհում երկրորդ իր դեսպանատունը։ Արդյո՞ք այն տարների կիսավեր Հայաստանը այդքան կարևոր դերակատարում ուներ միջազգային ասպարեզում որ արժանացավ այդ պատվին։ Իհարկե ոչ։
ԱՄՆ-ը այդ դեսպանատունը կառուցեց ողջ Մերձավոր Արևելքում իր տիրապետությունը հաստատելու հեռագնա նպատակով և խելամտորեն այն տեղակայեց Հայաստանում մեր երկրին համարելով իր հետագա ամենահավատարիմ երկիրը տարածաշրջանում։ Նա իրավացիորեն ելնում էր այն բանից որ մեկ միլիոն հայեր են ապրում ԱՄՆ-ում և հետևաբար նրանք կօգնեն որպեսզի իրենց հայրենակիցները, օգտվելով ԱՄՆ հովանավորությունից, տարածաշրջանում տարածեն ԱՄՆ ազդեցությունը։
Մենք ի՞նչ արեցինք։ Մենք գոռոզաբար մերժեցինք ԱՄՆ-ի այդ մեկնած ձեռքը և գնացինք դեպի Հյուսիսային Արջը։ Ինչու՞։ ես բազմիցս եմ բարձրացրել այս հարցը և ոչ մեկից խելամիտ պատասխան առ այսօր չեմ լսել թե ինչու Հայաստանը այդպես վարվեց և ԱՄՆ-ը իր ուշադրությունը կենտրոնացրեց Վրաստանի վրա որպես իր լավագույն դաշնակցի մեր տարածաշրջանում։
Իսկ այսօր հայտնվել են անմեղսունակներ ովքեր դրդում են ժողովրդին գնալ առճակատման Ռուսաստանի հետ։
Ինչու՞ այն բարենպաստ պահը ձեռքից բաց թողեցինք ու հիմա՝ այս պայթյունավտանգ միջազգային լարվածության պայմաններում կոտոշներս տնկեցինք ու մեջտեղ ելանք կողմնորոշման փոփոխման անմեկնելի ցանյկությամբ։ Չէ որ այն ժամանակ Ռուսաստանը շատ էր թուլացած ու իր բազաները փնթփնթալով առավ դուրս եկավ Վրաստանից ու Ադրբեջանից։ Իսկ մենք վազեցինք ու դրանք բերեցինք Հայաստան։ Ո՞ր մեր շահն էր ստիպում այդպես վարվել։
Արդյո՞ք այն ժամանակ մենք ճիշտ ենք վարվել։
Արդյո՞ք հիմա ենք ճիշտ վարվում նրան հեռանալու կոչեր ուղղելով։
Ես չգիտեմ վերջին երկու հարցերի պատասխանը։ Դրան հակառակ ես գիտեմ որ ներկա լարված միջազգային հարաբերությունների պայմաններում մենք պիտի սսկվենք ու սպասենք հարմար պահի մեր շահը առաջ տալու համար։ Հիմա մենք ուժեղներին պետք ենք միայն որպես թնդանոթի միս այլ ոչ թե խնջույքի սեղանի բաժակակից ընկեր։
Մտածեք ձեզ քաղաքական ուժ կարծող հարգելի հայեր։ Երբ էլի հիսուն տարով երկարացվում էր Ռուսատանի հետ ռազմական դաշինքի պայմանագիրը աղմուկ աղաղակս կապել էի։ Ո՞ր մեկդ միացավ իմ ձայնին։ Թե՞ այն ժամանակ դեռ գռանտներ չէիք ուտում ու թքած ունեիք նման հարցերի վրա։ Հիմա ելել մարդ եք պատառոտում ձեր անվայելուչ պահվածքով։
Համլետ Աբրահամյան