Թուրքիայում այսօր՝ փետրվարի 6-ին, ցուցարարների հոծ բազմությունը փորձել է երթով հասնել Թուրքիայի նոր նախագահական պալատ և բողոքի ակցիա կազմակերպել ի հիշատակ Գեզի բողոքի ակցիաների զոհերի հիշատակին , սակայն ոստիկանությունը կանխել է ցույցը՝ օգտագործելով արցունքաբեր գազ:
50 անձ ձախ Ժողովրդական ճակատից, Ստամբուլից մեկնել են Անկարա երկու ավտոբուսներով փետրվարի 6-ի առավոտյան:Ժողովրդական ճակատի անդամների երթը ոստիկանությունը դադարեցրել է Անկարայի Մամակ թաղամասում:

 

 


Երթի մասնակիցների մեկ այլ խումբը,որը բաղկացած է եղել ավելի քան 70 մարդուց ,նույնպես հանդիպել է ոստիկանների հուժկու դիմադրությանը նախագահական պալատից քիչ հեռու:Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ,նախնական տեղեկություններով ձերբակալվել են 50 մարդ,զոհերի,վիրավորների,տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

 

 

 

 

 

 

Կիլիկիա Հայաստան