Թերթենք նրա նամականու որոշ էջեր: 28 օգոստոսի, 1895, Ս. Էջմիածին: «Բավական երկար համբերեցի. այսուհետև, եթե ես էլ չխոսեմ, քարերը կաղաղակեն: Բա՛վ է այս տանջանքը, կարծես բոլորն էլ երդվել են միջնադարյան ինկվիզիցիայի դատաստանը վերականգնել՝ դատել մարդու չարած հանցանքը. սպանելուց հետո՝ արդարացնել՝ մարդուն մեռցնելուց հետո: ... Վայ ինձ, ափսոս իմ երիտասարդ հասակիս, մեղք իմ ծաղիկ եռանդիս. ես արդեն խելագարվում եմ, ես գժվում եմ, բայց անօգուտ, ով է ինձ օգնողը, ամենքը երես են շուռ տվել. ամենքը խոժոռ հայացք են ձգում... Ա՞յս էր իմ աշխատությանս պարգևը, ա՞յս էր իմ ջանքերիս վարձատրությունը... շնորհակալ եմ»:
Անի Բաղդասարյան