Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում, Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:
Հովիկ Աբրահամյանն իր խոսքում վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
Ելույթի վերջում վարչապետ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում:
Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նիստում քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալուն առնչվող հարցեր:
Կարինե Առաքելյան