Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ նախագահի նախաձեռնած խորհրդաժողովը: Խորհրդաժողովում հայտարարվեց, որ ոչ իշխանական ուժերը շարունակելու են իրենց պայքարը հանրահավաքային պայքարի շրջանակներում և կազմակերպելու են հանրահավաքներ մարզերում և Երևանում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը եռյակը կազմակերպեց մի շարք հանրահավաքներ, իսկ հոկտեմբերի 24-ից հետո հանրահավաքային պայքարին դադար տրվեց: 2014թ.-ի նոյեմբեր ամսին եռյակի ուժերը նախատեսել էին մի քանի հանրահավաքների իրականացում և դրա վերաբերյալ իրազեկումներ էին ներկայացրել, սակայն, կարծես թե մեզ անհայտ ապտճառներով այդ միտինգները չկայացան:

 

 

 

Հարց է առաջանում ինչու ոչ իշխանական ուժերը անցյալ տարի դադարեցրեցին իրենց հանրահավաքային պայքարը, եթե նորից ջանքեր են գործադրելու այն վերսկսելու և շարժմանը նոր թափ հաղորդելու համար:

Էյնշտեյնը չպետք է լինել հասկանալու համար հետևյալը. կամ ոչ իշխանականները դադարեցրին իրենց հանրահավաքների իրականացումը, քանի որ ցանկություն ունեին որոշակի ժամանակ անց` իրենց կազմակերպած քաղաքական պրոցեսներին նոր մոտեցում և թարմություն հաղորդել, կամ էլ եռյակը առժամանակ դադար հայտարարեց` փորձելով ժամանակը օգտագործել իրենց օգտին` ժամանակ ձգել, քաղաքական դաշտի ակտիվությունը փորձել ուղղորդել, վճռական քայլերը հետաձգել մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ:

ՀԳ. Քաղաքականությունը նման է հեքիաթի սֆինքսին. նա լափում է բոլորին, ով չի կարողանում լուծել իր հանելուկները: (Անտուան դը Ռիվերոլ):

 

 

 

 

 

 

 

 

Նարեկ Պողոսյան