Հայաստանում երիտասարդները սկսել են շատ օգտագործել okey արտահայտությունը, բայց համոզված եմ, որ շատերն անգամ չգիտեն, թե որտեղից է այն առաջացել և ինչ է նշանակում:


Արտահայտության ծագման մի քանի վարկած կա, դրանցից ամենատարածվածը երկուսն են:


Ըստ առաջինի, ok արտահայտությունն առաջացել է որպես «all correct» բառակապակցության հապավում. բանն այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Էնդրու Ջեքսոնը, լինելով ոչ շատ գրագետ և չունենալով անգամ ստորագրություն, փաստաթղթերի վրա, եթե դրանք ճիշտ էին, գրում էր «all correct». Բայց խնդիրն այն է, որ նա գրում էր ոչ թե ինչպես պետք է, այլ' ինչպես լսում էր' «Oll Korrect», որտեղից էլ առաջացել է OK հապավումը:


Երկրորդ տարբերակն այն է, որ OK-ը գերմանական ծագում ունի և «ohne Korrektur» և նշանակում է «առանց ուղղումների» կամ «առանց խմբագրման»: Թերթերի խմբագրերը, նյութերը կարդալուց հետո, եթե որևէ ուղղում չէին անում, դնում էին «O.K.» նշանը:


Բայց, դատելով նրանից, որ ԱՄՆ-ում ավելի շատ են օգտագործում ok-ը, արտահայտության ամերիկյան ծագումն ավելի հավանական է: Ok? Смайлик «smile»

 

 

Մովսես Դեմիրճյան