Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ-ի նախաձեռնաց խորհրդաժողովից հետո ակտիվացումներ են նկատվում։


Գրեթե չի եղել, մի միջոցառում, որից առաջ կամ հետո, իշխանական թևի մոտ սրացումներ չնկատվեն, և, այս առումով, բացառություն չէր նաև այս դեպքը։ Գործի է անել Հայաստանի Հանրապետության ցմահ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը, որը երեկվա խորհրդաժողովը անվանել է «փուչիկ» միջոցառում։


Ինչ խոսք, փուչիկների գծով նոբելյան մրցանակի հավակնորդը ամեն ինչ փուչիկի արշինով էլ պիտի չափի, սակայն զարմանալի է, որ փուչիկների գծով իրեն հավասարը չունեցող երիտասարդ պատգամավորը, այդ բազմաբնույթ ու բազմաշերտ քննարկումներից միայն սրահի ճողությունն ու գեղեցկությունն է նկատել։
Թերևս, արդեն ձևավորված ավանդույթ է հիշեցնում ցանկացած միջոցառման դեպքում դրա նսեմացման փորձը, բայց ամեն մարդ տեսնում է այն ինչ կարող է, ունակ է, կամ էլ ստիպված է տեսնելու։

 

 

Մարթա Ամիրբեկյան