Երեկ կայացավ ԲՀԿ-ի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը։ Իր ելույթի ընթացքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր երկրի կարևորագույն խնդիրներից են անտարբերությունը, խնդիրները կոծկելը, ժողովրդի կարծիքի և խնդիրների հետ հաշվի չնստելը։
Գովելի է այն հանգամանքը, որ այս շարժումը իր բովանդակությամբ և էությամբ տարբերվում է նախորդներից, և Գագիկ Ծառուկյանն էլ իր հեթին մեկ անգամ էլ բարձրաձայնեց, որ խնդիրը այն չէ, որ մեկ կուսակցությանը փոխարինի մեկ ուրիշը, այլ այն, որ երկրի քաղաքական կյանքում ցանկացած փոփոխություն պետք է պայմանավորված լինի միայն ու միայն ժողովրդի և պետության շահերով, ոչ թե ինչ-որ անհատի կամ ուժի կուսակցական կամ նեղ անձնական շահերով։
Այսպիսով՝ իր ելույթով Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իշխանություններին հիշեցրեց, որ սա անձերի պայքար չէ, և ոչ էլ կաուսակցությունների, սա համազգային պայքար է, քանի որ զոհասեղանին դրված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հարցը, հայի՝ Հայաստանում մնալու ու արարելու տեսլականը՝ Հայաստանի վաղվա օրը։ Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի:
Հ․Գ․ Ժողովրդի համբերության բաժակը, իրոք լցվել է, վաղուց է լցվել։ ԵՎ եթե իշխանությունները, թեկուզ և անգիտակցաբար, շարունակեն իրենց հակահայկական քաղաքականությունը դա բերելու է իշխանափոխության։
Մարթա Ամիրբեկյան