Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ու բանակցությունների ժամանակ թույլ է տվել արարողակարգի խախտում: Բանն այն է, որ հանդիպման ու բանակցությունների սրահում դրված են եղել Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային դրոշները, իսկ ԵՄ դրոշն ուղղակի չի եղել: Պահն աննկատ չի մնացել լրագրողների, վերլուծաբանների ու բլոգերների ամենատես աչքից:
Ուկրաինացի լրագրող Օլեգ Խավիչն արդեն հասցրել է այս մասին գրել իր բլոգում: “ԵՄ դրոշը պարտադիր պետք է լինի անդամ պետությունների ազգային կամ որ նույնն է պետական դրոշների կողքին ցանկացած միջոցառման ժամանակ. սա արարողակարգ է և այդ արարողակարգի խախտումն ուղղակի վիրիպում է, անփութություն, թե' ուղերձ, դեռ ժամանակը ցույցկ տա”,- նշել է լրագրողը:
tvzvezda.ru