Շատ մարդիկ նախընտրում են օգտվել նոթբուքներից, այլ ոչ թե ստացիոնար համակարգիչներից: Նրանց գրավում է կոմպակտությունն ու շարժունությունը: Եվ ամենակարևորը՝ վերը նշվածից բացի այն ունի ստանդարտ համակարգչի բոլոր առավելությունները:
Նույն ժամանակ նոթբուքների պորտատիվությունը զգալիորեն մեծացնում է վնասման հավանականությունը: Այն խոցելի է նաև ընկնելուց, խոնավությունից և գերտաքացումից և այդ ամենը զգալիորեն նվազեցնում են նոթբուքի օգտագործման ժամկետը:
Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ խուսափել թանկարժեք վերանորոգումներից և երկարեցնել նոթբուքի օգտագործման ժամկետը:
1. Պահեք ձեր նոթբուքը (պլանշետը, սմարթֆոնը) սառը տեղ և այն երկար կծառայի
Գերտաքացումը՝ դա էլեկտրոնիկայի մեծ թշնամին է: Օրինակ, գերշոգը կարող է բերել էկրանի վնասման, մարտկոցի օգտագործման ժամկետի կրճատման, կամ նույնիսկ սարքի մեջի սոսնձի հալման:
Եվ սա տաքության դեռ բոլոր բացասական կողմերը չեն: Տաքացումից մետաղը ընդլայնվում է, իսկ սառեցումից սեղմվում: Դա նշանակում է, որ նոթբուքի բոլոր լարերն ու մետաղյա մասերը անընդհատ ընդլայվում և սեղմվում են, որն էլ կարող է բերել սարքի հիմնական մասերի խափանման:
2. Ձեռք բերեք շապիկ (չեխոլ)
Գոյություն ունեն հատուկ շապիկներ, որոնք ամրացվում են նոթբուքի վրա և այդպիսով հավելյալ պաշտպանում վնասումներից, քերծվածքներից:
Շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ