Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրեցիները ոտքի ելան ու սկսեցին պայքարել: Ինչ-որ պահի սկսվեց 30 րոպեանոց ընդհարում Ոստիկանների ու Գյումրեցիների միջև: Թողնենք այն հարցը, թե ինչու ու ով հրահրեց այդ ընդհարումը, ի վերջո ամեն մեկը իր խղճի դիմաց է պատասխանատու: Իհարկե փաստաթղթային ոչ մի պայմանավորվածություն չկար, բայց այնպիսի տամադրություններ էր տիրում, որ այդ ընդհարուման դեպքերը մնալու է այդ 30 րոպեների մեջ:


Այսօր տեղեկացա, որ ձերբակալվել է այնտեղի ակտիվ երիտասարդներից մեկը: Եթե երիտասարդը ազատ չարձակվի ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն նաև այն ոստիկանները որոնց գործողությունների արդյունքում քաղաքացիներ են տուժել:


Հ.Գ. Փառք Աստծո զոհեր չենք ունեցել ու պետք չէ ինչ-որ ձևով իրավիճակը սրացնել: Գյումրեցին հազիվ հանգիստ իր ցավի մեջ ներփակված ապրում է: Յուրաքանչյուրս հայ ենք ու ցավում ենք յուրովի, բայց Գյումրեցին ուրիշ ձև է իր ցավը տանում, մի բորբոքեք այդ ցավը:  

 

 


Էդգար Խաչատրյան