Երբ որ գազալցակայաններն անհիմն թանկացրել էին գազի գինը և, դրանից ցանկանում էին օգտվել հասարակական տրանսպորտի գծատերերը ես նշել էին, որ ռուսական կողմը պատրաստ է գազի դիմաց մեզնից ռուբլի ստանալ, ոչ թե դոլար,, անցնում է 2 ամիս և կառավարությունը նոր դիմում է Ռուսաստանի կառավարությանը և «պետք է բանակցեն»: Բնական է, որ գազի ոլորտի հայկական գիգանտներըը չեն ուզում հեշտությամբ զիջեն իրենց դիրքերը և դիմացը փոխհատուցում են ուզում, և հենց այդ հողի վրա դուրս եկավ այն տեղեկատվությունը, որ փաստացի՝ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան անվարձահատույց չէ այստեղ, այլ՝ Մոսկվան մեզ շուրջ 200 միլիոն դոլար է վճառում,, Սա էլ այն դեպքում, որ Ղրղզստանին վճարում են տարեկան 5-6 միլիոն դոլար՝ Իսիկ-կուլ լճի մոտ տեղակայված բազայի վարձակալության, և մոտ 250 միլիոն՝ Տաջիկստանին, բայց 3 քաղաքում տեղակայվելու համար:
Ամենայն հավանականությամբ, կողմերը կհամաձայնեն, որպեսզի այդ 200 միլիոնը ՌԴ կառավարությունը հաշվանցի «Գազպրոմին», իսկ «Գազպրոմ Արմենիան» 102-րդ բազայի համար ուղարկվելիք 200 մլն դոլարը դրամով վճարի ՀՀ կառավարությանը: Այդպիսով, տարեկան Հայաստանը գազի դիմաց արտարժույթով կվճարի միայն 150-200 միլիոն դոլար, այն էլ՝ ռուսական ռուբլով: Պետք չէ մոռանալ, որ Իրանը վերջերս պայմանավորվել է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ռուբլիով: Սակայն, ցավոք, հնարավոր է, որ հասարակությանը նեկյայացնե, որ գազի գործարքը դեռ դոլարով է...
Միանշանակ՝ ավելի է հստակ դառնում, որ նույնիսկ իշխանական օղակներում կան մարդիք, ովքեր էապես տուժելու են ԵՏՄ-ի անդամությունից և փորձել են ու դեռ կփորձեն ամեն կերպ վարկաբեկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի այս նախաձեռնությունը: Բայց, ինչպես ասում են "Поезд тронулся, господа!" ...
Բագրատ Մովսիսյան