Ինչպես գիտենք, այսօր մեկնարկել է ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովը, որին մասնակցում են տարբեր քաղաքական ու հասարակական միավորներ և Եռյակի մասը կազմող այլ կառույցներ:


Սույն համաժողովին, բնականաբար, ներկա են նաև վերը նշված ուժերի պատգամավորները, վերջիններս միջոցառման հետևանքով չեն մասնակցում ԱԺ քառօրյային:


Այստեղ հարց է առաջանում' արդյոք չէր կարելի խորհրդաժողովը անել այնպես, որ չխանգարեր ԱԺ նիստին և այդքան պատգամավորների չստիպեր բացակայել:


Հատկանշականը այն է, որ Սահմանադրության համաձայն, ԱԺ քառօրյաներ անցկացվում են երեք շաբաթը մեկ՝ 4 օր: Ցանկության դեպքում հնարավոր էր 3 շաբաթվա ընթացքում ընտրել մեկ այլ օր, որի չէր համընկնի քառօրյայի հետ և չէր ստիպի այդքան պատգամավորներին բացակայել նիստից:


ԱԺ ինստիտուտի նկատմամբ տարրական հարգանք չունեցող մարդիկ ինչպես կարող են խոսել ժողովրդի անունից:

 

 

Անի Սանոսյան