ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների իր փաթեթում կներառի ևս 19 քաղաքացիների և 9 ընկերությունների: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է “Ազատություն” ՌԿ թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
“ԵՄ ներկայացուցիչները կշարունակեն վաղը քննարկել ակտիվների սառեցման ու վիզային արգելքների վերաբերյալ պատժամիջոցային ցանկի ընդլայնումը 19 անձանց և 9 ընկերությունների նկատմամբ”,- մասնավորապես ասված է Յոզվյակի թվիթում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել,որ ԵՄ-ն նախատեսում է այս շաբաթ ընդլայնել իր հակառուսական պատժամջոցների փաթեթը, կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ:
Արման Գրիգորյան