Կարելի է լինել աշխարհի լավագույն լուսանկարիչը, բայց երբեմն հաջող կադր անելու համար անհրաժեշտ է միայն ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ վայրում և սեղմել ֆոտոխցիկի կոճակը: Հենց ճիշտ որսացած պահն է ստեղծագործական լուսանկարն առանձնացնում միլիոնավոր այլ լուսանկարներից, որին նայելու հենց առաջին վայրկյաններից հարց է առաջանում՝ իսկ սա հաստա՞տ ֆոտոշոփ չէ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնց ստեղծման համար ոչ մի գրաֆիկական մեթոդ չի օգտագործվել. միայն ուշադրություն և լուսանկարչի ստեղծագործական հայացք: