«Իսլամական պետության» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից հորդանանցի օդաչու Մուադ ալ-Քասասբիին կենդանի այրելու վերաբերյալ տեսանյութի տարածումից անմիջապես հետո Հորդանանը հայտարարել է ԻՊ-ի դեմ սկզբունքային և վճռական պայքար ծավալելու մասին: Մասնավորապես, Հաշիմյան թագավորության առաջնորդ Աբդալլահ II իբն Հուսեինը ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է.«Միակ խնդիրը, որը կարող ենք ունենալ, դա վառելիքի և զինամթերքի սպառվելու հանգամանքն է»:

 

 


Այնուամենայնիվ, հորդանանցի օդաչուի սպանությունը լուրջ ռազմավարական սխալ էր իսլամակնների կողմից, քանի որ երևույթը բավականաչափ լուրջ աղդեցություն է ունեցել ինչպես հենց հորդանանյան հասարակության, այնպես էլ այլ արաբական երկրներում. ենթադրելի է, որ ԻՊ-ի դեմ պայքարը, գոնե միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի արաբական մասնակիցների կողմից, առավել ակտիվ բնույթ կստանա:




Արմեն Պետրոսյան