«Ամբերդ» պատմամշակութային համալիրի խաչմերուկից դեպի «Արագած» բարձրադիր գիտակայան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն հնարավոր է անցնել առանց խոչընդոտների: Ճանապարհը, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, սկսվում է Հ-20, Մ-1-Ագարակ-Բյուրական- Քարի լիճ ավտոճանապարհի 19-րդ կմ-ից և շարունակվում մինչև Քարի լիճ:
Շուրջ 13 կմ երկարությամբ ավտոճանապարհի առանձին հատվածներ գտնվում էին վատ կամ խիստ քայքայված վիճակում: Առաջացել էին տարբեր խորությամբ և մակերեսով փոսեր, որոնց հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր անանցանելի:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարներն կատարել են ճանապարհի փոսային նորոգման և երթևեկելի մասի առանձին հատվածների վերակառուցման աշխատանքներ: Վերանորոգված ճանապարհը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս առանց արգելքների այցելել «Ամբերդ» պատմամշակութային համալիր և «Արագած» բարձրադիր գիտակայան:
Ճանապարհը վերականգնվել է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը 66. 584.400 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
Ժորա Գրիգորյան