Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից: Կառավարության պարտքը 3 մլրդ 345 մլն դոլարն է, Կենտրոնական բանկինը` մոտ 440 մլն դոլար:
Հիշեցնենք, որ արտաքին պարտքը ռիսկային է համարվում այն դեպքում, երբ գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40-45 տոկոսը: Հայաստանում այդ ցուցանիշը ցածր է 40 տոկոսից:
Անահիտ Գրիգորյան