Sos, ԶԳՈՒՇԱՑԵՔ
Հարգելի հայրենակիցներ, տեղեկացել եմ, որ փետրվարի 15-ից Երևանում վիրահատություններ են անելու Ռուսաստանի Տուլա քաղաքից ժամանող բժիշկներ, ովքեր մասնավորապես $1200-ով վիրահատելու են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների այն դեպքում, երբ Հայաստանում նման վիրահատություններ անող հրաշալի բժիշկներ ունենք և այդ վիրահատությունները իրականացվում են պետպատվերով:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել եմ, որ նա նման առաջարկ չի ստացել վերոնշյալ բժիշկներից և նման թույլտվություն չի տվել ոչ մեկին: Սա նշանակում է , որ նրանք վիրահատելու-գնալու են, իսկ այդ վիրահատությունների ելքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:
Հետևաբար, ձեր երեխաների առողջության հետ կապված խնդիրները նրանց հանձնելուց առաջ զգուշացեք, խնդրում եմ նման պատահական բժիշկներից, նամանավանդ հայտնի չէ, թե ո”ր հիվանդանոցում են նրանք իրականացնելու այդ վիրահատությունները:
Անահիտ Բախշյան