Իսրայելական մի քանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների հրապարակման, Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է հրեաների Հոլոքոստի վերաբերյալ ծաղրանկարների թեմայով միջազգային մրցույթ անցկացնելու մասին:
Նշվում է նաև, որ միջոցառման լավագույն աշխատանքները ցուցադրվելու են Թեհրանի Պաղեստինյան ժամանակակից արվեստների թանգարանում: Ավելին՝ հայտնի են նաև մրցույթին հաղթողների մրցանակներն. այսպես, գլխավոր մրցանակը՝ 12 հազար դոլար, երկրորդ մրցանակը՝ 8 հազար դոլար և երրորդը՝ 5 հազար դոլար:
Ինչ խոսք, հաշվի առնելով Իսրայելի և Իրանի միջև եղած ոչ բարեկամական հարաբերությունները և հատկապես դրանցում արձանագրված վերջին սրացումներն, ամենևին էլ չի կարելի բացառել նմանատիպ միջոցառումների անցկացումն Իրանում, մինչդեռ մի փոքր ուռճացված է թվում պետական բարձրագույն մակարդակով դրանց կազմակերպման հնարավորությունը:
Արմեն Պետրոսյան