Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանավորվել է պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, տեղեկացնում է Diario Gol-ը:
Մադրիդյան ակումբը պատրաստ է կատարել Իսպանիայի հավաքականի պաշտպանի ֆինանսական պահանջները եւ մտադիր է կրճատել Պեպեի աշխատավարձը կամ վաճառել պորտուգալացուն: 32-ամյա Պեպեի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվելու է 2016-ի ամռանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» եւ Ռամոսը որոշել են բանակցությունները հետաձգել մինչեւ ամառ, որպեսզի ֆուտբոլիստը կենտրոնանա ակումբի նպատակների վրա: Այժմ Ռամոսի տարեկան աշխատավարձը 4.5-5 միլիոն եվրո է:
ֆուտբոլային հասարակություն