ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:
Ողջունելով ԱԶԲ ներկայացուցիչներին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Կլաուս Գերհաուզերն էլ իր հերթին նշեց, որ ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքներում արձանագրվել է առաջընթաց:
Գագիկ Բեգլարյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, մեկ անգամ ևս ընդգծեց, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին պետք է կառուցվի բարձր որակով, ցանկացած թերացում անընդունելի է։
Առաջիկայում կկայանա եռակողմ հանդիպում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Ասիական զարգացման բանկի և ծրագրի կապալառուի՝ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների միջև, որի ընթացքում կքննարկվեն ճանապարհի կառուցման հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր:
Ժորա Գրիգորյան