«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները մեծ աղմուկ էին բարձրացրել տոնավաճառների աշխատողների շրջանում: Ըստ ընդունված որոշման շրջանառության հարկը կրճատվում էր` 3,5-ից հասնելով 1 տոկոսի: Այդ փոփոխությունից զատ ՓՄՁ-ները պարտավորվում էին ՀՀ օրենքով սահմանված ապահովել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորումը:
Նախորդ տարի որոշվեց, որ փաստաթղթավորման կետը հետաձգվելու էր մինչև այս տարվա փետրվարի 1-ը:
Այս օրերին ևս տեղի ունեցան ցույց բողոքներ` կապված այս կետի հետ:
Որոշ ուժեր փորձեցին խառնվել այս հարցին` քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Փորձը սակայն հաջողությամբ չպսակվեց: Այսօր վարչապետը հանդիպեց տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին:
Հանդիպման ընթացքում գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը:
Բացի վերը նշված ընդունված որոշումից, Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է այդ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով:
Ընթացքում շեշտվեց, որ որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:
Այս ամենից ելնելով` կարելի է ասել, որ կառավարություն- ժողովուրդ համագործակցությունը թևակոխում է գործնական փուլ, որի մասին վկայում է այն, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչները վարչապետից հեռացել են գոհունակ և շնորհակալ: Սպասենք օրենքի հետագա քննարկումներին, որտեղ կառավարության որոշմամբ ուղակիորեն մասնակցություն են ունենալու բոլոր շահագրգիռ անձինք ` ի դեմս ՓՄՁ ներկայացուցիչերի:
Արման Ղարիբյան