Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների ու հեռանկարի վերաբերյալ: Նա կրկնել է թուրքական կողմի շրջանառության մեջ դրված այն թեզը, որ ցեղասպանության հարցը «առաջին հերթին կարևոր է սփյուռքի համար, բարձրաձայնվում է սփյուռքի կողմից, իսկ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը այնքան էլ հաստատակամ չի դրա հարցում»: Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջընթաց մինչև ապրիլ չի սպասվում, քանի որ դա հակասում է գործընթացի էությանը: 

 

 


Հիշեցնելով ցյուրիխյան գործընթացի մասին` հերթական անգամ ընդգծել է թուրքական կողմի իրականացրած «դրական քայլերի, նախաձեռնությունների և Հայաստանի կողմից դրանք տապալելու մասին»`նշելով, որ «Հայաստանը և հայ ժողովուրդը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ դրա անհրաժեշտությունը կա: Թուրքիան միշտ հարևանների հետ զրո խնդիրների հասնելու ուղղությամբ քայլեր է կատարել և այդ համատեքստում Հայաստանի հետ մի նոր նախագիծ չկա:



Սակայն պայմանները մեզ կարող են հասցնել մի հանգրվանի, երբ Հայաստանի հետ կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատվել, սահմանները բացվել, բարեկամություն հաստատել: Այստեղ է, որ ավելի շատ քայլերի անհրաժեշտություն կա, սակայն այդ հարցում Հայաստանի կողմից որևէ մոտեցում չենք ակնկալում»:




Լևոն Հովսեփյան