Մոսկվայի «Սպարտակի», իսպանական «Մալյորկայի», Ուելսի «Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը կարող է դառնալ «Բարսելոնայի» մարզական տնօրեն, հաղորդում է Sport.es-ը:

 

Կատալոնական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը թափուր է Անդոնի Սուբիսարետայի պաշտոնանկությունից հետո: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ ցանկանում է մարզական տնօրենի պաշտոնում տեսնել Լաուդրուպին: Դանիացի մասնագետն այժմ Քաթարի «Լեհվիա» թիմի գլխավոր մարզիչն է:

 

 

Ֆուտբոլային հասարակություն