ԻՊ ծայրահեղական, իսլամիստական, ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներն օրերս տեսաուղերձ են հրապարակել “Ահամակ”լրատվական գործակալության միջոցով, որտեղ ընդունել են սիրիական Քոբանիի համար մղած կռիվներում իրենց պարտությունը:




Միաժամանակ նաև ԻՊ-ը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նոր գրոհներ ձեռնարկել Քոբանիի վրա: Իրենց պարտությունը ԻՊ զինյալները բացատրել են ամերիկյան օդուժի ավիահարվածներին դիմակայելու անկարողությամբ:




Արման Գրիգորյան