Ձեզ ենք ներկայացնում 20-ամյա նկարչուհու աշխատանքները, ով միլիոններ է վաստակում իր յուրօրինակ արվեստով: Նա ամերիկացի Ակիանե Կրամարիկն է Իլինոյսից, ում «նկատել է» և նրա վրա ուշադրություն հրավիրել ամերիկացի հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին:
Դա 2003-ին էր, այն ժամանակ նկարչուհին ութ տարեկան էր: Նկարչուհին իր ընտանիքի հետ հասցրել է շրջել և բնակվել աշխարհի երեսուն երկրում: Այժմ նրանք հաստատվել են Ավստրալիայում:
Կրամարիկեի երազանքն է՝ ցուցասրահ և արվեստի ակադեմիա բացելը: