Սիրելի´ երիտասարդներ, այսօր Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է։


Ցանկանում եմ սիրառատ կյանք։ Թող սիրո մթնոլորտը շրջապատի ձեզ և´ անձնական կյանքում, և´ աշխատանքում, և´ մարդկային բոլոր տեսակ հարաբերություններում։ Սերն ամեն ինչի սկիզբն է, սերը արարող է, ոգեշնչող է, թևեր տվող է։ Այս գեղեցիկ զգացումը թող որ միշտ ուղեկցի ձեզ։


Հ.Գ. «1.Պարտականությունն առանց սիրո' մարդուն դարձնում է դյուրագրգիռ:


2.Պատասխանատվությունն առանց սիրո ' մարդուն դարձնում է անհարգալից:


3.Արդարությունն առանց սիրո' մարդուն դարձնում է անողոք:


4.Ճշմարտությունն առանց սիրո' մարդուն դարձնում է քննամոլ:


5.Գիտելիքն առանց սիրո' մարդուն դարձնում է մեծամիտ:


6.Բարեկրթությունն առանց սիրո' մարդուն դարձնում է երկերեսանի:


7.Խելամտությունն առանց սիրո' մարդուն դարձնում է խորամանկ:


8.Սիրալիությունն առանց սիրո' մարդուն դարձնում է կեղծավոր:


9.Կարգապահությունն առանց սիրո' մարդուն դարձնում է մանրախնդիր:


10.Իրավասությունն առանց սիրո' մարդուն դարձնում է անհողդողդ:


11.Իշխանությունն առանց սիրո' մարդուն դարձնում է բռնակալ:


12.Պատիվն առանց սիրո' մարդուն դարձնում է ամբարտավան:


13.Հարստությունն առանց սիրո' մարդուն դարձնում է ագահ:


14.Հավատն առանց սիրո' մարդուն դարձնում է մոլեռանդ»

 

 

Կարեն Ավագյան