Այն, որ դեռևս արևմտյան շատ երկրներ չեն ընդունել հայոց ցեղասպանության փաստը, իմացեք, որ դրա հիմնական մեղավորները Հայաստանի ռուսամեռ իշխանություններն են։ Ու՞մ համար պարզ չէ, որ եթե թուրքերն ընդունեն հայոց ցեղասպանությունն, ուրեմն պարտավորվելու են վերադարձնել նաև մեզանից զավթած տարածքները։ Դուք ի՞նչ եք կարծում, մի՞թե Արևմուտքն այդքան տգետ է, որ թուրքերին ստիպի հանձնել այդ հողերն այսօրվա Հայաստանին, երբ այնտեղ անպայման տեղադրվելու են ռուսական հրթիռներն, ընդդեմ Արևմուտքի։ Հետևաբար, ցեղասպանության ընդհանուր ընդունման համար հարկավոր է դուրս գալ ռուսական ազդեցությունից և իրոք անկախ քաղաքականություն վարել։
Եթե անգամ թուրքերը համաձայնվեն այդ հողերը վերադարձնել հայերին, ապա դա չի լինելու այսօրվա ռուսահպատակ Հայաստանը։ Ավելի շուտ կստեղծվի Արևմտյան Հայաստանի պետություն, քան այդ հողերը կըհանձնվեն այս կիսագաղութ Հայաստանին։ Սա գերազանց հասկանում են Մոսկվայում, դրա համար նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Արևելյան Հայաստանում պահպանվի թափթփուկ դավաճանների իշխանությունը։
Սա է իրականությունը և ճշմարտությունը։
Արծրունի Ավետիսյան