Թուրքիայի նախագահ Էրդողանը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա կրկնել է պատմաբանների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրության, Թուրքիայի բաց արխիվների ու հայ-թուրքական գործընթացը հայկական կողմից «տապալելու» մասին: Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը բացել է արխիվները, մեկ միլիոնից ավել փաստաթղթեր է ի հայտ բերել և անհրաժեշտ է հարցը թողնել պատմաբաններին, որպեսզի պատմաբանները, նաև երրորդ երկրների ներգրավմամբ, ուսումնասիրեն հարցը , որից հետո քաղաքական մակարդակում կարող են քննարկել: Նա մեղադրել է Հայկական սփյուռքին' ընդդեմ Թուրքիայի իրականացվող գործողությունների ու քայլերի համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին' Էրդողանը նշել է, որ Շվեյցարիայում նախաձեռնված գործընթացը «տապալել» է հայկական կողմը և տարբեր երկրների միջոցով հակաթուրքական նախագծեր են փորձում առաջ քաշել:

 

 

Լևոն Հովսեփյան