Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ամբիոնից՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իբրև թե ճանաչել է Հայոց ցեղասպանությունը...Ռ.Ռիվլինը մեջբերել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Նիլիից (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) Ավշալոմ Ֆաինբերգի խոսքերը Ցեղասպանության վերաբերյալ և այնուհետ հավելել. "Ֆեինբերգը դա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և մերժման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են նրանց հազարներով գալու ժամանակ՝ սոված, փայտեր այրելով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց ժառանգները մինչ օրս ապրում են այնտեղ":Սակայն Իսրայելի ադրբեջանամետ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և արտգործնախարան՝"Մեր տունն Իսրայելն է" կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը թույլ չէին տա հայերի վաղեմի "բարեկամ" Ռ.Ռիվլինին գնալ մինչև վերջ...Հենց դրա պատճառով էլ,այսքանից հետո Իսրայելի նախագահը վերջում ամեն ինչ "փչացրեց" հայտարարելով:" Այսօր մենք պետք է մեզ անկեղծ հարց տանք՝ արդյո՞ք մեր պայքարը, այս Ասամբլեայի պայքարը «ցեղասպանություն» երևույթի դեմ բավականաչափ արդյունավետ է: Արդյունավե՞տ էր այն Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունները կանխելու համար"...Այսինքն Հայոց Մեծ Եղեռնը համեմատականի մեջ դրվեց ՀՆԱՐԱԾԻՆ "Խոջալուի ցեղասպանության" հետ...Իմ կարծիքով,շատ ավելի լավ կլիներ,եթե Իսրայելի ոչ մի հարց չլուծող նախագահն ընդհանրապես չանդրադառնար այս թեմային և չփորձեր,ինչպես գյումրեցիներն են ասում:"Համ մեխին խփել,համ՝նալին..." Հրեական պետության վերնախավը շատ սերտ կապեր ունի Բաքվի հետ...Այդ կապերի ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ բաղադրիչներն են վառելիքաէներգետիկ և ռազմական ոլորտները...Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նավթ,իսկ Թել Ավիվն էլ Բաքվին՝զենք և զինամթերք...Բաքում վերջին երկու-երեք տարիներին Իսրայելից գնել է մոտ 4 միլիարդ դոլլարի զինտեխնիկա...Հակաիրանական դաշինքի կարկառուն անդամ Բաքում,ըստ չճշտված,սական հավաստի տվյալների,թույլ է տվել իր տարածքուն տեղաբաշխել իսրայելական օդուժ,որը հարմար պահին գործի կդրվի Թեհրանին վնասելու համար...Հենց սա է պատճառը,որ Իսրայելի նախագահը անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը,հաջորդ իսկ նախադասությունում հիշել է Խոջալուի դեպքերը...
Հ.Գ.Պատահական չէր,որ հունվարի 27-ին ազերիական կայքերը տարածեցին Ի.Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի հարցազրույցը...Վերջինս գովաբանելով Իսրայելը հայտարարել է,որ Բաքուն և Թել Ավիվը դաշնակիցներ են և ռազմավարական գործընկերներ...Ա.Հասանովը նաև ասել է,որ Թուրքիան ԸՄԲՌՆՈՒՄՈՎ է մոտենում սև և սպիտակ կճղակավորների ու հրեաների "սիրախաղին"...Չնայած նրան,որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին բավական սրվել են,բայց Անկարան իր "փոքրիկ եղբոր" միջոցով հասնում է իր ուզածին...Այս պարագայում Բաքվին հաջողվում է իր "ընկերների" միջոցով Թել Ավիվում "բալանսի" բերել Հայոց Ցեղասպանության ընունման կողմակիցների ձայները և ակտիվորեն օգտագործել "հրեական լոբբին" ԱՄՆ-ում Բաքու-Անկարա տանդեմի շահերը առաջ տանելու համար...
Գագիկ Համբարյան