Այսօր Սիրիայում կռվող ծայրահեղականները մի նոր տեսահոլովակ են տարածել, որտեղ երիտասարդ ադրբեջանցին իր հորը կանչում է Սիրիա ջիհադի: Նա խորովածի սեղանի շուրջ ասում է, որ այսպես է Ալլահը փոխհատուցում իրենց, քանի որ նրանք հետևում են նրա պատվերներին ու Ղուրանին: Բացի դրանից այդ տարածքներում շատ են անտեր մնացած դատարկ տները, որտեղ կարելի է հանգիստ բնակություն հաստատել: Ադրբեջանցի ծայրահեղականը նշում է, որ այդտեղ ապրուստը շատ անգամ ավելի հեշտ է քան Ադրբեջանում: Վերջում ասում է, որ հայրը ցանկության դեպքում կարող է կապնվել Էլնուր անունով մի մարդու հետ, որը րան կօգնի մեկնել Սիրիա:

 

 

 

Սարգիս Ասատրյան