Հոգեբան Արմեն Կարախանյանն ասում է՝ սիրահարությունը պատվերով չի լինում: Նրա խոսքով՝ սիրել կարողանալը կախված է նրանից, թե ինչ պատկերացումներ կձևավորի մարդն իր գլխում՝ իր սիրո օբյեկտի մասին: «Եթե մարդ ասում է՝ չեմ կարողանում այսինչին սիրել, ուրեմն նա դժվարանում է իր ենթագիտակցության և գիտակցության մեջ որոշակի պատկերացումներ սարքել տվյալ անձի նկատմամբ»: Նրա մեկնաբանմամբ՝ մարդիկ, ովքեր իրենց կարծիքով չեն կարողանում սիրել՝ իրենց գիտակցության մեջ երբեք չեն բարձրաձայնում, որ միտումնավոր չեն սիրում. «Ամեն ինչ մարդու ձեռքերում է, մարդ կարող է իրեն ստիպել սիրել և հակառակը: Այն, որ ասում են՝ չեմ կարողանում սիրահարվել, սա միտումնավոր չի արվում: Սխալ է նաև, երբ ասում են, թե միտումնավոր չեն սիրում: Միտումնավոր կարելի է համակրանք առաջացնել ինչ-որ մեկի նկատմամբ՝ ստիպելով նկատել դիմացինի առավելությունները»: Ժողովուրդն ասում է՝ սրտին չե՛ս հրամայի: Ա. Կարախանյանը համամիտ է այս մտքի հետ:
Հոգեբանը կարծում է, որ սիրել չկարողանալն ունի թաքնված պատճառներ. «Այս արտահայտությունն ընդամենը արդարացում է, խուսափում պատասխանատվությունից: Եթե մեկը չի կարողանում սիրել կամ դժգոհում է, որ չի սիրում, դա համարվում է պաշտպանողական վարքագիծ՝ նա խուսափում է սիրելուց: Սրա պատճառը կարող է լինել նախկինում տեղի ունեցած մեկ կամ երկու անհաջող սերը, որից առաջացած ապրումներն ու տառապանքն այնքան խորն են, որ դրանք շատ ավելի դոմինանտ են, քան գալիք երջանկությունը, որ նա ձեռք կբերի սիրելուց: Այսպես մտածողները մարդիկ են, որոնք փախչում են անհաջողությունից, ո՛չ թե ձգտում հաջողության: Այսինքն՝ իրենց կարծիքով, փախչում են այն տառապանքներից, որոնք իրենց սպասվում են»:
Ամբողջական՝ այստեղ