«Հաջողությունը պետք չէ չափել այն հանգամանքով, թե տվյալ անձը որտեղ է հասել, այլ այն հանգամանքով, թե որքան խոչընդոտներ է նա հաղթահարել' այդտեղ հասնելու համար»:

 

Բիզնեսում, թե կյանքում, հաջողության և ձախողման սահմանը վայրկյանների տարբերությամբ կարելի է անցնել: Իրականում' հաջողությունն ու ձախողումը ձեռք ձեռքի տված են ճանապարհ անցնում: Եթե դուք հույս ունեք մեծ հաջողությունների հասնել, ապա պետք է նաև ձախողվեք կամ սովորեք նրանցից, ովքեր ձախողվել են: Ի վերջո, հաջողակ անձինք չեն ծնվում, այլ դառնում են այդպիսին, որոշակի հմտությունների և ջանքների շնորհիվ:

 

Մենք կազմել ենք հաջողակ մարդկանց «սովորությունների» համառոտ ցանկը:

 

1. Ձախողվեք խիզախորեն: Ձախողումը կարող է տեղի ունենալ և տեղի կունենա՝ անկախ ձեր աշխատանքային կարգապահության աստիճանից: Ամենահաջողակ մարդիկ հասկանում են ձախողման հավանականությունն ու վերջինիս կարևորությունը հաջողության հասնելու համար: Հնարավոր է' ցանկանաք փախչել ու թաքնվել ձեր ձախողումից հետո, սակայն, պետք է սովորեք ձեր սխալներից՝ երկրորդ անգամ նույն կերպ ձախողվելուց ապահովագրվելու համար:

 

2. Սահմանեք նպատակներ: Հաջողակ մարդիկ սահմանում են ամենօրյա հասանելի նպատակներ: Գտեք հաջողությունը՝ ամրապնդելով նպատակները, որոնք S.M.A.R.T. են՝ խելացի, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակային: Ազատվեք երկարաժամկետ նպատակներից և հաստատեք փոքր ամենօրյա նպատակներ՝ ձեր վերջնանպատակին ավելի հեշտ հասնելու համար:

 

3. Միշտ չէ, որ խոսքը բախտի մասին է: Հեշտ է հաջողությունը վերագրել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելուն: Չնայած, սա անշուշտ, հաջողության տարրերից է, սակայն ձեզ հետ մի պահեք գործողություններից՝ սպասելով կատարյալ ժամանակի կամ գաղափարի: Ամենահաջողակ մարդկանցից ոմանք գործի են անցել ամենաանհեթեթ ժամանակներում:

 

Հոդվածն ամբողջովին՝ այստեղ