Այսօրվա ՖԲ տարածքում տիրող տոնական մթնոլորտը, որն ուղեկցվում է մեր բանակի մասին գեղեցիկ գրառումներով, օգտատերերի բանակային հիշողություններն արտահայտող պատմություններով, զինվորական համազգեստով' բազմաթիվ նկարներով և թեմատիկ աֆորիզմներով ու բազմաբովանդակ մաղթանքներով, միանշանակ վկայում է այն մասին, որ մեր իրականության մեջ Հայոց բանակի կազմավորման օրը վերածվում է մեծ տոնախմբության: Մարդիկ արտահայտում են իրենց հպարտության, երախտիքի և պատկառանքի զգացումները: Սա, իրոք, տոն է, գուցե մեզ համար շատ ավելի թանկ և իմաստավորված...


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ԵՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ ԱՅՆ ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ԿԵՆԱՑՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԽՄՎԵՆ ՄԵՐ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ:

 

 

Գերասիմ Բարսեղյան