Սիրելի հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ Հայկական Բանակի տոնի առթիվ: Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել: Կատարված հերոսությանների ու սխրանքների համար' հազար շնորհակալություն:


Սիրելի մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորների դաստիարակելու համար:


Սիրելի գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար:


Սիրելի սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար:


Սիրելի զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով' պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունը ու խաղաղ առօրյան:


Իմ Հայկական Բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը:


Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

 

 

Թևան Պողոսյան