Ասում են' ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի փոխվարչապետ Բ. Արընչին «թուքումուր խորհուրդ» են տվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային նստաշրջանում քննվել է Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ազատության վիճակը, որտեղ թուրքական կողմը ներկայացրել է փոխվարչապետը: Կողմերն իրավունք ունեն այս ձևաչափում նաև առաջարկություններ-հարցադրումներ ներկայացնել այսպես ասած պատասխանող կողմին:
Հայաստանի շրջափակումը վերացնելու վերաբերյալ հայաստանյան ներկայացուցչության առաջարկ-հարցադրումը համարել է անհիմն, քանի որ Վրաստանի ու Իրանի միջոցով տրանզիտ կապն ապահովվում է, չվերթներ են իրականացվում:Հայաստանի պատվիրակության կողմից առաջարկէ ներկայացվել Հ. Դինքի սպանության հետ կապված բազմակողմանի հետաքննության անցկացման վերաբերյալ, որին ի պատասխան' Արընչը նշել է Դինքի սպանությանն առնչվող Էրդողանի վերջին ուղերձի կարևորությունը, որպես այդ գործում թուրքական պետության հետևողականության դրսևորում: Նա չի մոռացել նաև նշել, որ Հայստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի տեսլականը բարեկամությունն ու խաղաղությունն է: Մի քանի երկրներ առաջարկել են Թուրքիային օերնսդրական բարեփոխումներ իրականացնել «LGBT» իրավունքների ապահովման համար::)
Լևոն Հովսեփյան