Այսօր, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում Սուրբ Սարգսի տոնախմբությունների նկարագրության ժամանակացույցը ներկայացրեցին ԱՀԹ երիտասարդական կառույցների հոգևոր պատասխանատու, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Qahana.am կայքի հեղինակ, «Սուրբ Սարգիս ֆեստի» կազմակերպիչ Էլզա Մանուկյանը:


Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Ս. Սարգիս զորվարի տոնը նշելու է հունվարի 31-ին: Հունվարի 31-ին, ժամը 14-00-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից կմեկնարկի Սուրբ Սարգսի տոնին նվիրված խաչերթ: Այս տարի, ինչպես որ անցյալ տարի եղավ, երթը կանցի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով և կավարտվի <<Սիրահարների>> այգում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսի երիտասարդներին ուղղված օրհնության խոսքից հետո, տեղի կունանա համերգ հայ աստղերի մասնակցությամբ: Անցյալ տարի ս. Սարգիս զորվարի տոնին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդները կազմակերպեցին բարեգործական ընթրիք, որտեղ բարեգործական ընթրիքի ժամանակ հավաքվեց 50. 0000 դրամ, որը ամբողջությամբ փոխանցվեց թեմում բնակվող, Հայրենիքի պաշտպանության համար զոհված, 2004-2014թթ.-ի առաջին կարգի հաշմանդամ, երկու և ավելին զինծառայող ունեցող ընտանիքներին: Այս տարի նույնպես կկազմակերպվի նման բարեգործական ընթրիք և հավաքված գումարը ամբողջությամբ կծառայի Հայոց բանակին: Հարցեր հնչեցին Տեառնըդառաջի, աղաբլիթի վերաբերյալ և վերջապես Տ. Պետրոսից ստացանք գրագետ, սպառիչ պատասխաններ ժողովրդին մինչ օրս հուզող հարցերի վերաբերյալ: Երթին կմասնակցեն, ոստիակնության ակադեմիայի ուսանողները, զինվորականներ, տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդաց միությունների անդամներ... Բանախոսները կոչ արեցին հատկապես բոլոր երիտասարդներին, և, ինչու չէ, նաև տարեցներին, բոլորին-բոլորին մասնակցել հունվարի 31-ին, ժամը 14-00-ին Ս. Սարգիս եկեղեցու բակից դեպի <<Սիրահարների>> այգի խաչերթին: Բոլորիդ սիրով սպասում ենք: Կլինեն նաև անակնկալներ:

 

 


Արթուր Հայրապետյան