«Ադրբեջանում պետք է հասկանան, որ մենք չենք պատրաստում իներտ հակազդել ու հարկ եղած դեպքում՝ գործողությնների կդիմենք հենց հակառակորդի տարածքում». Սեյրան Օհանյան


Սա թերևս այսօր կայացած Սեյրան Օհանյանի 2014 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչած ամենակարեևոր միտքն եմ համարում, որ լսեցինք նախարարից, սակայն կարելի է առանձնացնել էլի մի շարք կարևոր հարցեր և դրվագներ այդ ասուլիսց, որին մասնակցում էի նաև ես․


Անձամբ ես երկու հարց կարողացա ուղղել նախարարին։ ներակայցնեմ դրանց մոտավոր բովանդակությունը և պատասխանները։


1. Երբ պետք է բարձր տեխնոլոգիաները հասնեն առաջնագիծ ու փոխարինեն ժեշտից բանկաներին ու պոստի շներին։ Ինչո՞վ կարող է օգտակար ,լինել հանրությունը այս հարցում։


Աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են ու ֆինանսական միջոցների պակաս չկա այս առումով, այլ հարց ա, որ կան տարբեր խոչընդոտող հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս լիրաժեք տեխնոլոգիական ցանց ստեղծել սահմանի ողջ երկայնքով՝ տեղանքի առանձնահատկության ու լարվածության պատճառով, սակայն սա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Հատկապես դիտարկման տեխնոլոգիաների առումով առաջընթացներ կան՝ գիշերային տեսողության սարքեր, նշանոցներ, տեպլովիզորներ... Կարեևոր մի ակնարկ. վերջին բախումների ժամանակ՝ նաև( դրանց կիրառության շնորհիվ էր, որ մենք այսքան արդյունավետ գործեցինք ու քանիցս կարողացանք ժամանակին հայտնաբերել ու խոցել հակառակորդի դիվերսիոն ստորաբաժանումները։ Աշխատանքները շարունակվելու են այս ուղղությամբ։


2. Չծառայած քաղաքացիական անձնաց մեկալներ շնորհելու պրակտիկայի մասին։ Դա էապես վնասում է բանակի դրական իմիջին ու հաճախ դառնում շահարկոււմների առարկա, երբ բանակում ոչ մի վայրկյան չծառայած մեկը կարող է մեդալ ստանալ, իսկ տարիներով սահման հսկած մարդուն՝ ոչ մի բան։ Կամ էլ, երբ ակնհայտորեն անարժան մեկը՝ մեդալը դոշին ֆռֆռում ա ու էդ մեդաից ունի նաև իսկական հերոս ու արժանի զինվծառայող կամ էլ վետերան... սա արժեզրկում է այդ մեդալը ու զինծառայությունը։ Կարելի՞ է ակնկալել, որ ՊՆ-ն կհրաժարվի քաղաքացիական ու հատկապես չծառայած քաղաքացիական անձանց մեդալներ տալու պրակտիիկայից, կամ էլ հատուկ մեդալ կթողարկի, որը կշնորհվի միայն նման դեպքերում, կամ էլ առհասարակ՝ պարգևատրության այլ եղանակներ կնախընտրվեն։


Օհանյանի պատասխանը հետաքրիր էր ու եթե հաշվի առնենք, որ ի վերջո՝ հատկապես շատ շահարկվող մեդալակիրներին ինքը մեդալ չի տվել՝ սպառիչ։ Կռվի ժամանակ եղել են դեպքեր, երբ զինվորները փողել են դիրքերը ու փախել, իսկ հետո նույն զինվորը, ով փախել էր, ուրիշ մարտում հերոսություն է դրսևորել։ Պետք չի խաչ քաշել մարդկանց վրա՝ ծառայել չծառայելուց ելնելով։ Մյուս կողմից, արդեն կան մեդալներ, որոնք հատուկ Բանակին աջակցելու ու նշանակաօլից դրական ավանդ ունենալու համար շնորհվում են քաղղաքացիականների ու չկա անարժան մեկը, ով նմանպարգևատրումների ցուցակում ընդգրկված լինի։
Հնչեցին միշարք սուր ու կարևոր հարցեր ևս


1. Ո՞րն է այն «կարմիր գիծը», որից հետո մենք կդիմենք որոշիչ քայլերի ու խորտակող հարվածի։


Մենք մշտապես հետևում ենք հակառակորդին, դրա թվակազմին, տեղաշարժերին ու կուտակումներին։ Եթե վերլուծելով իրավիճակը՝ հանգենք նրան, որ կա ռեալ ռիսկ ու ռեալ կուտակում, որը սպառնում է պատերազմական գործողությունների վերչաճելով, ապա կլինի կանխարգելիչ հարված։


Այս բովանդակությամբ ու տրամաբանությամբ այլ հարցեր էլ կային, որոնց պատասխանելիս նախարարը թերևս ամենակարևոր միտքն ասած ստեղծված իրավիճակում. թող ադրբեջանում գլուխների տակ փափուկ բարձ չդնեն՝ ըստ անհրաժեշտության, մեր բանակը կարող է գորողությունների առումով չսահմանափակվել ներկայումս ֆիքսված շփման բնագծում ու հարկ եղած դեպքում, մեր բանակը «կանխարգելումները» կշարունակի Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ խելոք չպահեցիք՝ մենակ պոտերը չենք վարի տալու, պետք եղավ՝ էլի հողեր հետ կվերցնենք։


2. Ինչո՞ւ չենք դիմում ՀԱՊԿ-ին՝ Հայ-Ադրբեջանական սահամանում ավելի հաճախակիացող բախումների ֆոնին։


ՀԱՊԿ-ի ներգրավում կարող է լինել, միայն եթե մենք ենք դիմում, իսկ դա անում է Նախագահը՝ հիմնվելով Անվտանգության Խորհրդի կողմից կայացված համապատասխան խորհրդատվական եզրակացության։ Համապատասխան եզրակացություն չի արվել, քանի որ լարվածության ներկա մասշտաբները այնքան չեն, որ ՀԱյաստանը արտաքին օգնության կարիք ունենա։ Ինչպես նշեց Օհանյանը, այդ դեպքքում ինչներիս է պետք հայկական բանակը, եթե այն չի կարող անգամ այս փոքր սրացումներին ինքնուրույն արձագանքել ու լուծում տալ։ Պետք եղավ՝ կդիմենք, հիմա՝ պետք չի։


Եղավ նաև անձամբ ինձ համար տհաճ պահ, որը «զարմանալիորեն» կապված էր «Ազատություն» ռադիոկայանի հետ


Ախպեր, ով ինչ ուզում ա ասի, ես մի բան գիտեմ. եթե լրատվական ռեսուրսը ֆինանսավորվում ա ամերիկյան պետդեպարտամենտի կողմից, չի կարող առնվազն միշտ լինել անաչառ ու սպասարկել հայ հանրության շահերը։ Դա տեսանք Ինգա և Անուշ Արշակյան քույրերի պարագայում, դա տեսանք այսօրվա ասուլիսում...


Ազատության լրագրողը երեք անգամ հարցրեց, թե ինչ է կարծում Օհանյանը՝ Լավրովի հայտարարության մասին, որ ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլհամ Ասկերովին՝ Ռուսաստանին արտահանձնելու հարցը կարող է դիտարկվել, քանի որ Պերմյակովի պպարագայում վարվեցին այս կերպ ու ի՞նչ է պատրաստվում անել ՊՆ-ն այս առնրությամբ։


Նախ, ես խորապես կասկածում եմ, որ Ազատության լրագրողը այնքան ոչ կոմպետենտ է, որ չիմանա, որ Դիլհամ Ասկերովին դատել է ԼՂՀ դատարանը, այլ ոչ թե ՀՀ դատարանը ու առավել ևս՝ ՊՆ-ն։ Հա, սաղս էլ հասկանում ենք, որը՝ որից հետո ա ու հասկանում ենք, թե ինչի է դա արվել ու այդ կոնտեքստում նման հարց տալը ոչ այլ ինչ է, քան պարզապես հակառուսական տրամադրություններ հրահրելու փորձ, որովհետև Ազատությունում բոլորն էլ քաջատեղյա են, որ Լավրովը չի դիմելու ԼՂՀ-ին՝ Ասկերովին արտահանձնելու համար, ոչ էլ անգամ լրջորեն դիտարկվում է այդ տարբերակը։ Պարզապես ադրբեջանցի լրագրողի կողմից հնչած պարզ հարցին տրվել էր դիվանագիտական խոսափողական պատասխան։ Ուշագրավ է, որ թուրքական մեդիայի տրամաբանությունը մեզ մոտ շարունակելը իր վրա կամավոր ստանձնել է Ազատություն ռադիոկոյանը։


Օհանյանն էլ հիանալի отшить արեց՝ ասելով. «էս հարցով դիմեք ԼՂՀ իշխանություններին»։
Ինչևէ, էլի կարյին մանր-մունր դրվագներ, երբ հատկապես կին լրագրողները ակնհայտորեն թույլ էին տիրապետում բանակային թեմատիկային ու չէին էլ հասկանում ինչ են հարցնում ու ինչ են իիրենց պատասխանում։ Կային նաև այնպիսիք, ովքեր լրիվ не в тему հարցեր էին տալիս, բայց դե դա արդեն էական դրվագներ չէին։ Ինձ համար կարևորագույն կետերը ես արդեն առանձնացրեցի։ մնացածը կարող եք նայել ինքներդ։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան