Օրերս ՓՄՁ ներկայացուցիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց' իրենց համար թիվ մեկ խնդիր դարձած' շրջհարկի մասին նոր օրենքի վերաբերյալ դժգոհությունը հայտնելու:


Աշխարհաքաղաքական ներկայիս անկանխատեսելի ու լարված իրավիճակում պետք է անել հնարավորինս շատ' ժողովրդի համար ավելորդ սոցիալական խնդիրներ չստեղծելու համար: Առանց այն էլ վերջին շրջանում մարդիկ միայն բացասական կանխատեսումներ են լսում ու ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ անհանգստությունների ու բացասական մթնոլորտի առիթներ ստեղծել:


Կարծում եմ' օրենքի հեղինակ ՀՀ ֆինանսների նախարարությունը, պետք է հանդիպում կազմակերպի բողոքի դուրս ելած մարդկանց հետ և մանրամասն քննարկի բոլոր սուր կետերը: Այլ տարբերակ, կարծես թե, այս պահին տեսանելի չէ:

 

 

Խաչատրյան Ժոռա