Շատերս դեռ դպրոցական տարիքից հետևում ենք նորություններին. հարկավոր է իմանալ՝ ինչ է կատարվում աշխարհում գրագետ լինելու և վարքի կանոններ մշակելու համար: Սակայն, բարեբախտաբար, այդ տարիքում ավելի հաճելի զբաղմունքներ էլ կան: Երիտասարդ ու հասուն տարիքում մարդիկ սկսում են հատուկ ուղղվածությամբ, հստակ թեմայով նորությունների հետևել, մասնավորապես, իրենց մասնագիտության հետ առնչվող: Իսկ թոշակառուներն ու տնային տնտեսուհիները պարզապես հետաքրքրասիրությունից ու ազատ ժամանակի ավելցուկից միացնում են հեռուստացույցը կամ ինտերնետում փնտրում հոդվածներ ու փչացնում են սեփական առողջությունը:


Ինչու՞


Նորություններ կարդալն, ըստ գիտնականների՝ ագրեսիա ու վախ է առաջացնում, չի թողնում խորն ու ստեղծագործորեն մտածել: Մենք մեծ քանակի ոչ անհրաժեշտ ինֆորմացիա ենք կլանում: Նորությունները թույլ չեն տալիս ճիշտ որոշումներ կայացնել, աշխատանքում կամ անձնական կյանքում հաջողությունների հասնել:


Մտածողության ընկճում


Նորմալ դատելու համար հարկավոր է կենտրոնանալ, իսկ նորությունները կարդալիս կամ դիտելիս սա անհնար է կատարել: Մենք անընդհատ ուշադրությունը մի խնդրից ու օբյեկտից մյուսին ենք փոխադրում և որպես հետևանք, մոռանում ենք կարևորի' սեփական նպատակների ու խնդիրների մասին: Դժվարանում է ինֆորմացիան հասկանալն ու հիշելը, լիարժեք մտածելը:


Ստեղծագործական մտածողության բացառում


Մեզ հրամցնում են իրադարձությունների պատրաստի մեկնաբանություն, այսինքն, երևակայության, տրամաբանության և այլ ''գործիքների'' անհրաժեշտություն չկա: Երեխաները նորություններ չեն նայում, չեն հետաքրքրվում գլոբալ աղետներով կամ դրամի փոխարժեքով, հետևաբար ազատ գեներացնում են մտքեր, տարբեր իրավիճակներից ոչ ստանդարտ ելքեր, նկարների հիման վրա պատմություններ են հնարում: Զարմանալի չէ, որ կոմպոզիտորները, նկարիչներն ու ռեժիսորները հազվադեպ են հեռուստացույցին ու նորություններին ժամանակ հատկացնում:


Ամբողջական լսիր հոլովակում կամ կարդա այստեղ