1945 թ.–ի այս օրը խորհրդային զորքերի կողմից ազատագրվեց գերմանական ամենամեծ և ամենաերկար գոյատևած համակենտրոնացման ճամբարը' Աուշվից–Բիրկենաուն, ավելի հայտնի Օսվենցիմ անունով։ Այն գոյատևեց 1941-45 թթ. և գտնվում էր ֆաշիստների կողմից օկուպացված լեհական Օսվենցիմ քաղաքի մոտ։ 4 տարվա ընթացքում ճամբարում սպանվեց ավելի քան 1 միլիոն 400 հազար մարդ, որոնցից 1 միլիոնը հրեաներ։


Ճամբարի ազատագրման օրը ՄԱԿ–ի կողմից սահմանվոց որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի համաշխարհային օր։


1947 թ.–ին ճամբարի տեղում կառուցվեց թանգարան, որը այսօր մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։


հ.գ. Ճամբարի մուտքի դարպասների վրա գրեմաներենով գրված էր. «Arbeit macht frei», որը թարգմանաբար նշանակում է «Աշխատանքը ազատ է դարձնում»

 

 

 

Արամ Գևորգյան