2014-ին արտահանումը Հայաստանից աճել է 2,7 տոկոսով, կազմելով 1 մլրդ 519 մլն դոլար: Ներմուծումն աճել է 0,4 տոկոսով, կազմելով 4 մլրդ 401 մլն դոլար: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի հունվար-դեկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 1 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 920 մլն դոլար։
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փոքր ինչ'114 մլն դոլարով նվազել է 2013-ի նույն ցուցանիշի համեմատ եւ 2014-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 882 մլն դոլար։ 2013-ին արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը կազմել էր 2 մլրդ 996 մլն դոլար:
Անահիտ Գրիգորյան