Էսօր փաստորեն ՀՀ փոխոստիկանապետը չի բացառել, որ Գյումրու սպանդի համար մեղադրվող ռուս զինվորը կարող է եւ միայնակ չի գործել: Միեւնույն ժամանակ փոխոստիկանապետը հերքել է լուրը, թե իբր սպանության օրը ռազմաբազայից 6 զինվոր է բացակայել: Այսինքն, եթե պերմյակովը միայնակ չի եղել ու իր հետիններն էլ ռազմաբազայի զինվորները չեն եղել, չի բացառվում, որ դրա հանցակիցները դեռ թափառում են ազատության մեջ կամ առայժմ ընդհատակում են: Էն քանի օրը, երբ Գյումրիում բողոքի ցույցեր էին, ամբողջ ոստիականական համակարգը՝ շարքայինից մինչեւ վերադաս, լցված էր Գյումրի ու կյանքի գնով պաշտպանում էին ռուսական օբյեկտները: Իսկ հիմա, երբ ոչ միայն գյումրեցիները, այլեւ մի գուցե ՀՀ բոլոր քաղաքացիներն են պոտենցիալ վտանգի տակ, ինչ որ չի երեւում, որ Գյումրիում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականցվում: Նույնիսկ սպանված ընտանիքի մյուս անդամներն այսօր արդեն ահազանգում են, որ պաշտպանության կարիք ունեն: Փաստորեն ոստիկանության համար կարեւորը ռուսական օբյեկտների եւ ոչ թե ՀՀ քաղաքացիների:
Մկրտիչ Իսրայելյան