Էդվարդ Նալբանդյան: Հարց է առաջանում' ինչու՞ էր Դավութօղլուն սպասում, որ լինի 2015թ. և հայտարարություն աներ ՀրանտԴինքի սպանության վերաբերյալ: Ինչու՞ 7-րդ տարելիցի կապակցությամբ, 6-րդ, 5-րդ, մյուս բոլոր տարելիցներին որևէ հայտարարություն չեղավ: Թուրքական իշխանությունները, առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում, մեծ հնարավորություն ունեին' օգտագործելու այն պատմական առիթը, որն առկա էր' վավերացնելու հենց Դավութօղլուի կողմից ստորագրված արձանագրությունները և կյանքի կոչելու ժողովուրդների միջև մերձեցման այս գործընթացը: Ավաղ, չկարողանալով ազատվել իրենց ներքին տաբուներից, նրանք շարունակեցին առիթը բաց չթողնել' ժխտելու Հայոց ցեղասպանությունը, և հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական հայտարարություններ անել և գործողություններ իրականացնել, ինչն էլ ավելի խորացրեց անվստահությունը:
Սասուն Հովհաննիսյան