Թուրքիայի կառավարությունը երկրի ներսում գյուլենական համայնքի ու ցանցի դեմ շարունակվող գործողությունների հետ միաժամանակ վճռական է նաև արտերկրներում նրանց ազդեցության լծակների չեզոքացման հարցում: Այն առաջին հերթին վերաբերում է արտերկրներում գործող գյուլենական դպրոցներին ու ուսումնական այլ հաստատություններին, որոնց թիվը հասնում է 400-ի: Շատ երկրներում բավական լավ վարկանիշ ունեցող գյուլենական դպրոցների փակման համար կառավարությունը նոր ծրագիր է հաստատում, ըստ որի' փակվող գյուլենական դպրոցների փոխարեն այդ երկրներում կստեղծվեն Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից ֆինանսավորվող ուսհաստատություններ: Այդ նպատակով կստեղծվի հատուկ գործակալություն, որն էլ կհամակարգի նման դպրոցների բացման ու գործունեության հարցերը: Առաջնահերթ ուղղությունը կլինի Ադրբեջանում և թյուրքալեզու երկրներում այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

 

 

Լևոն Հովսեփյան